Մաթեմատիկա

1.Գտե՛ք այն երկնիշ թիվը, որը 6 անգամ մեծ է իր թվանշանների գումարից։
54

2․Նարեն և Արմենը միասին կշռում են 80 կգ, Նարեն և Նարեկը՝ 75 կգ, Արմենն ու Նարեկը՝ 85 կգ։ Որքա՞ են կշռում Նարեն, Արմենն ու Նարեկը միասին։
120


3․Սենյակում կա 11 մարդ: Առաջին մարդն ասաց. <Սենյակում բոլորը ստախոս են>, իսկ երկրորդ մարդն ասաց. <Ինձնից անմիջապես առաջ խոսողը ճիշտ չի ասում>: Մնացած 9 հոգին կրկնեցին երկրորդի ասածը: Քանի՞ ճշտախոս կա սենյակում:
5

4․Աննան, Բելան և Սեդան մասնակցում են տարբեր խմբակների՝ պարի, երգի, թատրոնի: Այն հարցին, թե ո՞վ ո՛ր խմբակին է մասնակցում, նրանք պատասխանեցին.
Աննա. – Ես՝ պարի:
Բելա. – Ես պարի խմբակում չեմ:
Գոհար. – Ես երգի խմբակում չեմ:
Ո՞վ ո՛ր խմբին է մասնակցում, եթե երեք պատասխանից մեկը ճիշտ է, երկուսը՝ ոչ:

Աննա-երգ Բելա-պար Գոհար-թատրոն

5․ 6781253 թվից ջնջե՛ք հնարավորինս քիչ թվանշաններ այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի։
5

6․Արամը, Մերին, Սոնան, Դավիթը և Եվան հերթ են կանգնել: Արամը կանգնած է Մերիից առաջ, բայց Եվայից հետո: Սոնան և Եվան հարևաններ չեն: Եվան, Արամը և Սոնան Դավիթի կողքին չեն: Ի՞նչ հերթականությամբ են նրանք կանգնած։
Եվա, Արամ, Սոնա, Մերի, Դավիթ:

7․ Փորձիր 8 հատ 1-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստանալ ամենափոքր եռանիշ թիվը։
1111-11:11=100

8․ Մեկ ձողիկը տեղափոխիր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն․

VII-I=IV

IX+I=X

9․ 2 ձկնորս 3 րոպեում ուտում են 4 ձուկ։ Քանի՞ րոպեում 4 ձկնորսը կուտեն 16 ձուկ։


10․ 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 15 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 6 տարի հետո։
10

11․ 4 տարի հետո քույրն ու եղբայրը միասին կդառնան 19 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։
3

Մայրենի

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մետեցան կախարդական ծառին:-տրական

Հայրենիքից-բացառական հեռու ապրող մարդը-ուղղական միշտ տխուր և միայնակ է:

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից-բացառական հեռու բլրի-սեռական վրա:

Մոտենալով կարկաչուն գետակին-տրական տղան փայտով-գործիական ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը-հայցական մտցրեց ջրի-սեռական մեջ:

Երկնքի-սեռական կապույտ անդորրության մեջ երևում էին արևի-սեռական առաջին շողերը, -ուղղական որոնք ավետում էին պայծառ օր-հայցական:

2. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Ուղական- քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Սեռական- քարի, քաղաքի, սահնակի, մոր, աշնան, գլխի, բնության:

Տրական- քարին, քաղաքին, սահնակին, մորը, աշնանը, գլխին, բնությանը:

Հայցական քարը, քաղաքը, սահնակը, մորը, աշունը, գլուխը, բնությունը:

Բացառական քարից, քաղաքից, սահնակից, մորից, աշնանից, գլխից, բնությունից:

Գործեական քարով, քաղաքով, սահնակով, մորով, աշնանով, գլուխով, բնությունով:

ներգոյական քարում, քաղաքում, սահնակում, մոր մեջ, աշնան մեջ գլխում, բնության մեջ:

3. Լրացրեք աղյուսակը

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վՈւսուցիչը, մայրիկը, դուՈւղղակական
Ո՞ւմՔո քույրիկի, մայրիկիՍեռական
Ինչի՞ցՔարից, փայտից, քթիցբացառական
Ինչո՞վՁեռքով, բերանով, գրքովԳործիական
Ո՞ւմ մեջՄարդու մեջ, մարզիկի մեջ, դասատուի մեջՆերգոյական
Ինչի՞Փողոցի, ծառի, դրոշիսեռական
Ինչի՞նԲերանին, բաժակին, ջրին:տրական

o

Մայրենի

Թելադրություն

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ՝ սրտաձև արաջին տերևը: Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիճ չարձակեց նրա ծննդյան առիթով: Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել: Միյայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր Անդրանիկ որդու ծնունդը: Նորածին տերևն աչքերը լայն բացած՝ սկսեց նայել շուրջը: Երկինքն ամպամած էր: Փչում էր սառնաշունչ քամին: Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները: Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց: Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց.

  • Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարի գեղեցկությունն ու կհմայվես նրանով:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ խանադասությունը և համառոտագրեք: Երկնքից թափվում էին անձրևի կաթիլները:
  2. Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարի գեղեցկությունն ու կհմայվես նրանով:
  3. Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:
    սրտաձև-սրտի ձև ունեցող, Նորածին-նոր ծնված
  4. Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները:
    քամի-հողմ
    շող-ճառագայթեր
    ցանկանալ-ուզել
    դյութիչ-հմայիչ

Մայրեմի

Կարդացել էմ Հովանես Թումանյանի սուտասան հեքիաթը հասկացել էմ որ մի թագաոր կար: Թագաորը իր երկրում էր: Այմքան սուտասան էր որ ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ սուտ է իմ թագավորության կեսը կտա նրան։ Գալիս է մի հովիվ։ Ասում է․ Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։ Կպատահի ասում է թագաորը: Իմ պապն էլ մի չիբուխ ուներ մի ծերը բերանին էր դնում մյուս ծերը մեկնում արեվագիծը վառում:

Մայրենի

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 4 գոյական:
    • ճահիճ, հյուր, կյանք, աստղ:
  • Գրեք՝ ինչի մասին է բանաստեղծոթյունը:
    • Բանաստեղծությունը կյանքի մասին է:
  • Բանաստեղծությունը մտքում, տասն անգամ դանդաղ կարդացեք և գրեք, թե ինչ եք զգում:
    • Ես հասկացա, որ կյանքը անվերջ է, տարբեր է կյանքը երբեմն նման է ճահիճի, բայց մենք միշտ նայում էնք միշտ դեպի ապագա և սպասում հետաքրքիր անակնկալների:
  • Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում:
    • առանձին կցված է մայլին