Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։
90
Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։
700
Ձնեմարդը Ձյունանուշիկին հարցրեց, թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ պատասխանեց, որ եթե 20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի թիվը:
2021
Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
500+150=650
1300+500+650
Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
Տատիկ-5
Ամեն թորնիկներին-12
Աննան տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
3600
Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2020-ով, ապա կստանանք 2021։
4042
Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
56-տղա 44-աղջիկ
Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
1800
3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը միևնույն արագությամբ են աշխատում։ Այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ։
Հայ ժողովուրդը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում: Ըստ Հայկի ու Բելի առասպելի, Հայկը ընդդիմանում է Բելին, գալիս է Հայկական լեռնաշխարհ, հաստատվում այստեղ, իր անունից էլ երկիրը կոչվում է Հայք, ժողովուրդն էլ հայեր:
Առասպելներում պատմվում են հին ժողովուրդների կյանքի ամենակարևոր դեպքերի մասին: Հաճախ դրանցում լինում են ոգիներ, գերբնական ուժեր, բայց նաև շատ իրական դեպքեր:
Հայտնի հայկական առասպելներից են «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։
Մասիսն ու Արագածը սիրով քույրեր էին, բայց մի օր սոսկալի վիճում են: Անգամ Մարութա սարը չի կարողանում հաշտեցնել նրանց ու անիծում է: Քույրերը նույպես իրար անիծում են:
Եվ այնպես է լինում, որ նրանք էլ այլևս իրար չեն հանդիպում: Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի գագաթին մինչև օրս մատաղ չի մորթվել:
1 Քույրիկս 3 տարեկան է, իսկ ես 10: Այժմ 2020 թվականն է: Քանի տարեկան կլինենք մենք 2025 թվականին:
Լուծում
3+10 =13
10+10=20
Պատ. 13 և 20 տարեկան
2.Հայրիկս 40 տարեկան է, մայրիկս 38, քույրիկս 3, իսկ ես 10: Մեր հարևան Ռոզա տատիկի տարիքը հավասար է մեր բոլորի տարիքների գումարին: Քանի տարեկան է Ռոզա տատիկը:
Լուծում
1.40+38+10+3= 91
Պատ.91 տարեկան
3. Քույրիկս 3 տարեկան է, ես մեծ եմ նրանից 7 տարով, մայրիկս 35 տարով, իսկ հայրիկս մեծ է 37 տարով: Քանի տարեկան ենք ես, հայրիկս ու մայրիկս: