Քննություն

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

4 Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր
Կողմնացույց չլինելու պատճառո?վ մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը և կուլ տվեց շնաձկանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրուց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Յոթանասունհինգ

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Մեծ ձուկ

մարդաշատ նավ

սովորական ճանապարհորդ

երկար ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

Քաջ-ուժեղ
հսկա-մեծ
այժմ-հիմա
նորից-ելի

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր


խաղաղ- աղմկալից
չոր-փափուկ
դուրս-նեռս
հանգիստ-անհանգիստ

Մայրենի

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ամառվա մի օր ուղորները, կեսրվա շոգից սաստիկ հոնած, ճանապար էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պակեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.


– Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարկանց  համար անօուտ:


Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.


– Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:


Այպես էլ որոշ մարդկանց բատը չի բերում. նրանք լավություն են անում մերավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Բնագրից դու՛րս գրիր 3ական գոյական, ածական և դերանուն:

գոյականածականդերանուն

Բնագրից դու՛րս գրիր 2 հնչյունափոխված բառ և վերականգնի՛ր դրանց արմատների ուղիղ ձևերը:

 հնչյունափոխված           անհնչյունափոխ       

Բնագրում գտի՛ր և գրի՛ր տրված բառերի՝

ա) հոմանիշները

նայել – 

միջօրե – 

տապ – 

բ) հականիշները

վատություն – 

պտղատու – 

Բնագրից դու՛րս գրիր 2ական բարդ և ածանցավոր բառ և վերլուծի՛ր բաղադրիչների:

Օրինակ՝ ժամացույցժամ + ա + ցույց

Բարդ բառեր՝

 =

 =

Ածանցավոր բառեր՝

 =

 =

2020 – 2021 Ուսումնական տարի

2020 – 2021 ուսումնական տարվա իմ ձեռքբերումներն են՝ լավ ընկերներ, սիրելի ուսուցիչներ, նորանոր գիտելիքներ: Իմ անհաջողությունները հիմնականում եղել է թելանալուց: Այն ինչ իրականություն է դարձել, դա լողավազանն է, իմ ամենասիրելի վայրը: Այս ուսումնական տարում գրեթե ոչ մի ծրագիր չի եղել որ չիրականանա: Ես մասնակցել եմ շատ նախագծերի, իհարկե եղել են նախագծեր որոնց չեմ մասնակցել: Ամենաշատ հավանածս նախագիծը բլոգային ստուգատեսն է, իսկ ամենաքիչ հավանած նախագիծ չունեմ:

Մայրենի

Թեսթ 10

Էքզյուպերի

ՓՈՔՐԻԿ  ԻՇԽԱՆ

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գախտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

– Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

– Ոչխարն ուտում է ամեն ինչ:

– Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

– Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:

– Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

– Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

– Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

– Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

– Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

– Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

– Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

– Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

– Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

– Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

– Ի՞նչ է:

– Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
        ____ գախտնիք _________________________

         ____ վերջը _________________________

        ______ համարձակ _______________________

        ________ ջարդելով _____________________

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

        ա/հանգիստ չունեցող

        բ/անհամբեր

        գ/անընդհատ աշխատող

        դ/անընդհատ հանգստացող

      3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/վտանգավոր   անվտանգ

բ/չարություն  բարություն

գ/թույլ  ուժեղ

դ/ տգեղ սիրուն

       4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/վտանգավոր – ածանցավոր

բ/անպատասխան- ածանցավոր

գ/մուրճ- ածանցավոր

դ/հաստափոր-բարդ

        5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ծաղիկ   ծաղիկներ

 բ/իշխան   ինխաններ

 գ/քամի   քամիներ

 դ/փուշ   փշեր

       6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:   

          Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/մորեգույն-ածական

բ/ծաղիկ-գոյական

գ/հինգ -թվական

դ/ոսկեգանգուր-գոյական

       7.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

   ___________________                     ________________________

   ___________________                     ________________________

   ___________________                     ________________________

   ____________________                    ________________________

 8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

    ենթակա       ________________

    ստորոգյալ   ________________

9.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

——————————————————————————————————————————————————————————————————————

11.Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
    —————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  12.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/որ քամի էր:

դ/որ ինքնաթիռները թռչում են:

   13.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

        _______________________________________________________________________

        _______________________________________________________________________

    14.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

         _______________________________________________________________________

         _______________________________________________________________________