Սնկերի մասին

Դեռ Ք.ա.3-րդ դարում  Թեոֆաստը, ով հետագայում համարվելու է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում է բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում է բույսերի թագավորության մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ Կառլ Լիննեյը սնկերը համարեց կենդանական թագավորության մի մասը, սակայն սնկերը շարունակեցին   մնալ բույսերի թագավորության մեջ։  Սնկերի առաջացումը կապվում է նաև  ջրիմուռների հետ, որոնց հետ նրանք ունեն բազմաթիվ նմանություններ։ Կենսաբանների պնդմամբ նմանությունները պայմանավորված են ընդհանուր ծագման աղբյուրով՝ այսինքն նրանք առաջացել են միևնույն օրգանիզմից։ Հետագայում՝ կատարվելով խորը ուսումնասիրություններ սնկերի մասին , 1970 թ. եկան այն համոզմանը, որ սնկերը տարբերվում են և բույսերի և կենդանիների թագավություններից և ձևավորվեց առանձին սնկերի  թագավորություն։

Գրեթե վստահ կարող են նշել, որ սնկերը մետ 300 մլն տարի առաջ՝ պոլեոզոյան դարաշրջանում  ունեցել  են մեծ զարգացում և էականորեն տարբերվում են իրենց նախնական վիճակից և տարածված են եղել ամբողջ աշխարհով։ Այս շրջանում սնկերի բազմացումը կատարվել է սեռական եղանակով, ինչը արդյունք է 1.5 մլրդ տարի առաջ կլիմայական բարենպաստ պայմանների ձևավորմամբ

Քարածխի դարաշրջանի ավարտին  սնկերը հասել են այմնպիսի զարգացվածության մակարդակի, որ կլիմայի փոփոխությունները նշված ժամանակաշրջանում, էական փոփոխությունների չեն ենթարկել  սնկերի աշխարհը։

Ի սկզբանե սնկրերի ուսումնասիրությամբ զբաղվում էր կենսաբանությանը, քանի որ նրանք  դասակարգվում էին բույսերի շարքին։ Այժմ, ինչպես նշեցինք, սնկերի և կենդանական աշխարհի նմանություններից ելնելով սնկերի ուսումնասիրությամբ զբաղվում է միկոլոգիա  գիտությունը։

 Սնկերի և բույսերի նմանությունը՝

• Վառ արտահայտված բջջաթաղանթ

• Սպորներով բազմանալու հնարավորություն

• Վիտամիններ սինթեզելու հնարավորություն

• Սնկերի՝ ինչպես բույսերի  մոտ աճման գործընթացը տեղի է ունենում օգտակար նյութերի ներծծման միջոցով(ադսորբցիա), իսկ վեգետատիվ շրջանում նրանք անշարժ են։

Սնկերի ևկենդանիների նմանությունը՝

• Սպիտակուցների պահուստավորում

• Արտազատուկների դուրս բերում, որպես վերջնական արդյունք

• Ֆոտոսինթեզ կատարող պիգմենտների և քլորոպլաստի բացակայություն

• Խիտինի առկայություն, օրինակ՝ խեցգտիններ, միջատներ։