Մայրենի

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծվածգոյականներին տալով ներքևի ածականներից որևէմեկը:

Փոքրամարմին աղջիկն անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին, ստվերախիտ:

2. Դուրս գրել բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարաություն:

հին, մեծ, լավ, երջանիկ, հնչեղ, ագահ, ստոր, հաջող, լայն, երկար