Թվերը գրելու հնամենի եղանակը
Թվերի գրառումը հայերենի այբուբենի տառերով․
Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը:
Խաչբառ
Հարցերը լուծեք բանավոր և ներկայացրեք հայերենի այբուբենի տառերով:
Հորիզոնական
- Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 5 թվանշանը:
- Գտեք ամենափոքր զույգ երկնիշ թվի և 40-ի արտադրյալը։
- Գտեք ամենամեծ եռանիշ թիվից 399-ով փոքր թիվ։
- Եթե Դավիթի մտապահած թվից հանեք 200, ստացած թիվը փոքրացնեք 2 անգամ կաստանաք 2400։
- Գտեք 2800 և 40 թվերի քանորդը։
- Ո՞րն է ամենափոքր կենտ թիվը։
- Գտեք ամենափոքր քառանիշ թվի եռապատիկը։
- Ո՞ր թիվն է մտապահել Արամը, եթե նրա մտապահած թվի և 256-ի տարբերությունը 344 է։
- Գտի՛ր այն թիվը, որը 24-ի բաժանելիս ստացվում է 208 և 8 մնացորդ։
Ուղղաձիգ 1․
- Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
- Ո՞ր թիվն է մտապահել Սարգիսը, եթե 640-ի և նրա մտապահած թվի տարբերությունը 440 է։
- Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։
- Ն
- Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը, եթե նրա մտապահած թվի կրկնապատիկի և 30-ի քանորդը 40 է։
- Որքանո՞վ է 235 և 65 թվերի գումարը փոքր 5300-ից։
Ուղղաձիգ 2․
- Ո՞ր թիվն է մտապահել Աննան, եթե նրա մտապահած թվի և 1250-ի տարբերությունը 750 է։
- Գտի՛ր այն թիվը, որը 7-ի բաժանելիս ստացվում է 85 և 5 մնացորդ։
- Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և ամենափոքր քառանիշ թվի եռապատիկի տարբերությունը։
- Ր
- Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։
Ուղղաձիգ 3․
- Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի հնգապատիկը։
- Ո՞րն է 240000 և 600 թվերի քանորդը։
- Ո
- Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 7 թվանշանը։
- Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը։
- Ո՞րն է 960 և 240 թվերի քանորդը։
| ա | ս | |||||||
| մ | ո | |||||||
| ա | ւ | |||||||
| շ | ն | ո | ր | հ | ա | վ | ո | ր |
| ո | բ | |||||||
| ր | ||||||||
Ցավոք ծրագիրը թույլ չտվեց խաչբառն ամբողջությամբ տեղափոխել: Իմ պատասխանն է
Շնորհավոր Ամանոր Սուրբ Ծնունդ