Հայ ժողովուրդը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում: Ըստ Հայկի ու Բելի առասպելի, Հայկը ընդդիմանում է Բելին, գալիս է Հայկական լեռնաշխարհ, հաստատվում այստեղ, իր անունից էլ երկիրը կոչվում է Հայք, ժողովուրդն էլ հայեր:
Առասպելներում պատմվում են հին ժողովուրդների կյանքի ամենակարևոր դեպքերի մասին: Հաճախ դրանցում լինում են ոգիներ, գերբնական ուժեր, բայց նաև շատ իրական դեպքեր:
Հայտնի հայկական առասպելներից են «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։
Մասիսն ու Արագածը սիրով քույրեր էին, բայց մի օր սոսկալի վիճում են: Անգամ Մարութա սարը չի կարողանում հաշտեցնել նրանց ու անիծում է: Քույրերը նույպես իրար անիծում են:
Եվ այնպես է լինում, որ նրանք էլ այլևս իրար չեն հանդիպում: Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի գագաթին մինչև օրս մատաղ չի մորթվել:
Կարդացել եմ Ազատ Շահինյանի Սուրի և Սամի արկածները գրքի առաջին գլուխը: Երկու անբաժան ընկերների մասին է ֺ Սուրի և Սամի: Նրանք արտաքինով բոլորովին տարբերվում էին միմյանցից: Մեկը բարակ ու բարձրահասակ, մյուսը կարճ ու հաստլիկ:Երբեմն կռվում էին ու վիճում, բայց անմիջապես հաշտվում էին և միշտ անբաժան էին:
Երկուսն էլ ուզում էին դառնալ հռչակավոր մարդ և արտակարգ գործ կատարել, բայց…