Հայրենագիտություն

Ես բնակվում եմ Երեվան քաղաքի հարավ-արևմտյան թաղամասում, բայց այս պահին Տավուշի մարզի Արճիս գյուղում եմ: Ուզում եմ պատմել իմ գյուղի մասին: Ես հաճախ եմ հյուր գալիս, որովհետև այստեղ են ապրում իմ տատիկն ու պապիկը: Արճիսը Երևանից հեռու է մոտ 200 կիլոմետր: Փոքրիկ ու գեղեցիկ գյուղ է, հարուստ անտառներով, սարերով ու ձորերով պատված:

Գյուղը հին է, դարերի պատմություն ունի, իսկ պապիկիս տունը 100 տարուց ավել է, ինչ կառուցված է: Գյուղի կենտրոնում կա հուշարձան՝ նվիրված պատերազմի զոհերին: Կա նաև գեղեցիկ խաչքար, մի եկեղեցի, որը կիսաքանդ է:

Leave a comment